09:04  ,  23 հուլիսի, 2018

Դորտմունդի «Բորուսիայի» կամային հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիական «Լիվերպուլն» ու Դորտմունդի «Բորուսիան» International Champions Cup ամենամյա ընկերական մրցաշարի խաղում հանդիպել են ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում:

25-րդ րոպեին հաշիվը բացել է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը: Անգլիական թիմի կազմում աչքի է ընկել Վիրջիլ Վան Դեյկը: Սակայն երկրորդ խաղակեսում գերմանական թիմը կարողացել է երեք գոլ խփել եւ հաղթանակ տանել: «Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Կրիստիան Պուլիշիչը:

International Champions Cup

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 1:3 (տեսնյութ)

Վան Դեյկ, 25 - Պուլիշիչ, 66, 11մ, 89, Բրուն Լարսեն, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում