12:52  ,  21 հուլիսի, 2018

«Լիվերպուլն» ավարտեց աշխատանքը տրանսֆերային շուկայում

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանում ակումբի կատարած աշխատանքի մասին։

Հիշեցնենք, որ թիմի չորրորդ ձեռք բերումը դարձավ իտալական «Ռոմայի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը։

«Մենք ունենք այն, ինչը հարկավոր է հաջորդ մրցաշրջանի համար։ Չեմ կարծում, որ կշարունակենք աշխատանքը տրանսֆերային շուկայում։ Ես իրոք բավարարված եմ մեր կատարած տրանսֆերներով։ Մենք կենտրոնացած ենք միայն հաջորդ մրցաշրջանին պատրաստվելու ուղղությամբ։ Մնացած ակումբների հարցերն ու տրանսֆերները մեզ չեն հետաքրքրում»,- Կլոպի խոսքն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» են տեղափոխվել նաև Նաբի Կեյտան, Ֆաբինյոն և Ջերդան Շակիրին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով