00:58  ,  21 հուլիսի, 2018

Խոսեպ Գվարդիոլա․ Ժորժինյոյի տեղափոխությունը մեծ սխալ կլիներ  

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Ժորժինյոյի  մասին։ Հիշեցնենք, որ բրազիլական արմատներով իտալացին տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»։ Ֆուտբոլիստին իր թիմում էր ցանկանում տեսնել նաև Գվարդիոլան։

«Ես հիասթափված չեմ, որ չկարողացանք ձեռք բերել Ժորժինյոյին։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր ֆուտբոլիստներին տեղափոխվել այն ակումբ, որտեղ ցանկանում ես խաղալ։ Ժորժինյոյի տեղափոխությունը մեծ սխալ կլիներ․ նա ցանկանում էր խաղալ Սարիի գլխավորությամբ։ Անգլիայի առաջնությունը համալրվեց հիանալի խաղացողով։ Ժորժինյոյին հաջողություն եմ մաղթում»,- Գվարդիոլայի խոսքն է փոխանցում football-italia-ն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում, օգոստոսի 12-ին «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Արսենալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով