15:14  ,  20 հուլիսի, 2018

«Ռեալը» 190 միլիոն եվրո կվճարի Ազարի համար

Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին» համաձայնության են հասել Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի վերաբերյալ: Արքայական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 190 միլիոն եվրո, հաղորդում է Le 10 Sport-ը: Կլինի մեկ խաղացողի տրանսֆերի գործարք, առանց այլ խաղացողների փոխանակության:

Արքայական ակումբը ձեռք կբերի նաեւ «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուային առանձին գործարքով:

Ազարն անցած մրցաշրջանում «Չելսի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում