14:43  ,  20 հուլիսի, 2018

Նեյմար. Ռոնալդուն կփոխի Իտալիայի առաջնությունը

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վստահ է, որ Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կմեծացնի Իտալիայի առաջնության գրավչությունը:

«Ռոնալդուի տրանսֆերը կփոխի իտալական ֆուտբոլը: Այն դարձյալ կլինի այն առաջնությունը, որը ես հիշում եմ մանկությունից: Ռոնալդուն գերազանց խաղացող է, հանճար է եւ ֆուտբոլի լեգենդ, եւ մենք պետք է հարգենք նրա որոշումը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոնալդուն չորս տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում