09:12  ,  20 հուլիսի, 2018

Ռեկորդային տրանսֆերը կայացավ․ Ալիսոնը տեղափոխվեց «Լիվերպուլ»  

Բրազիլիայի հավաքականի և իտալական «Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեկերը կարիերան կշարունակի «Լիվերպուլում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Տրանսֆերի համար «Լիվերպուլը» «Ռոմային» վճարելու է 62,5 միլիոն եվրո, ինչը Բրազիլիայի հավաքականի առաջին համարին դարձնում է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Էդերսոնին, որին անգլիական «Մանչեսթեր Սիթին» պորտուգալական «Բենֆիկայից» գնել էր 34.7 միլիոն ֆունտ ստերլինգով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով