13:22  ,  19 հուլիսի, 2018

Պերես. «Ռեալը» կուժեղանա հրաշալի խաղացողներով

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահեցրել է, որ Արքայական թիմի կազմի թուլացում չի լինի պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո եւ առաջիկայում թիմ կգան հրաշալի ֆուտբոլիստներ:

«Մեզ հայտնի է՝ ինչ են սպասում մեր թիմից յուրաքանչյուր մրցաշրջանում: «Ռեալը» միշտ ցանկանում է ավելին: Սա հաղթողների թիմ է: Ունենք գերազանց կազմ, որը կուժեղացնենք հրաշալի ֆուտբոլիստներով»,- ակումբի նախագահի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալ» են տեղափոխվել «Զարյայի» դարպասապահ Անդրեյ Լունինը, «Ֆլամենգոյի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում