23:21  ,  16 հուլիսի, 2018

Հայտնի է Ջոշուա - Պովետկին մենամարտի օրը  

WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան սեպտեմբերի 22-ին կհանդիպի Ալեքսանդր Պովետկինի (Ռուսաստան) հետ։

Այս տեղեկությունը տարածել է Matchroom Boxing պրոմոութերական ընկերությունը, որը ներկայացնում է բրիտանացու շահերը։

Մենամարտը տեղի կունենա «Ուեմբլի» ստադիոնում։

28-ամյա Ջոշուան նախորդ մենամարտում հանդիպել էր WBO վարկածով աշխարհի չեմպիոն, նորզելանդացի Ջոզեֆ Պարկերի հետ եւ հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 119-109, 118-110, 118-110։

Պրոֆեսիոնալ կարիերայում Էնթոնի Ջոշուան առաջին անգամ ռինգում անցկացրեց 12 ռաունդ։ Նախորդ 20 մենամարտերում նա հաղթել էր նոկաուտով։

Ջոշուայի քաշն էր 109,8 կգ, իսկ Պարկերինը՝ 107,2։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում