Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճած Ֆրանսիայի հավաքականը վերադարձել է հայրենիք։ Փարիզի փողոցներում տասնյակ հազարավոր երկրպագուներ են հավաքվել Դիդյե Դեշամի գլխավորած թիմին դիմավորելու նպատակով։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4։2 հաշվով հաղթել է Խորվաթիայի թիմին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում