09:11  ,  16 հուլիսի, 2018

Խորվաթիայի եւ Ռուսաստանի նախագահները՝ Խորվաթիայի թիմի հանդերձարանում (ֆոտո)

Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդերձարանում շնորհավորել է Խորվաթիայի հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց արծաթե մեդալները:

«Բրավո, կրակ, դուք պայքարեցիք առյուծի նման եւ գրեցիք պատմություն: Մենք հպարտ ենք ձեզնով»,- գրել է Խորվաթիայի նախագահը Ֆեյսբուքում:

Հիշեցնենք, որ եզրափակիչում խորվաթները 2:4 հաշվով պարտվեցին ֆրանսիացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով