19:48  ,  15 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Ֆրանսիա - Խորվաթիա․ Առաջին խաղակեսից հետո

Ռուսաստանում ավարտվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում մրցում են Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում առաջին խաղակեսից հետ ֆրանսիացիները հաղթում են 2։1 հաշվով։

18-րդ րոպեին Անտուան Գրիզմանի իրացրած տուգանայինից կատարած փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Մարի Մանջուկիչը։ 10 րոպե անց Խորվաթիան խփեց պատասխան գնդակը։ Վիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստը գրավեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը։

38-րդ րոպեին Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Անկյունայինից կատարած փոխանցումից հետո գնդակը դիպավ Պերիշիչի ձեռքին։ Հանդիպման գլխավոր մրցավար Նեստոր Պիտանան կրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։

Ֆրանսիա - Խորվաթիա՝ 2։1

Մարիո Մանջուկիչ , 18 (իգ), Անտուան Գրիզման, 38 (11մ) - Իվան Պերիշիչ, 28   

Ֆրանսիա․ Լյորիս, Պավար, Վարան, Ումտիտի, Էրնանդես, Պոգբա, Կանտե, Մատյուիդի, Գրիզման, Ժիրու, Մբապե։

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վրսալկո, Սրինիչ, Լովրեն, Վիդա, Ռակիտիչ, Մոդրիչ, Բրոզովիչ, Պերիշիչ, Մանջոիկիչ, Ռեբիչ։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով