Աշխարհի առաջնության լավագույն խաղացողն ինձ համար Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն է, ասել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային հեռուստափորձագետ Գարի Լինեկերը։
«Կանտեի հետ Ֆրանսիայի հավաքականը կարծես 12 խաղացող ունենա խաղադաշտում։ Նա երկու լավ կիսապաշտպանի արժեք ունի։ Նա ամենուր է խաղադաշտում։ Ֆրանսիայի չեմպիոնության բանալիներից մեկը կլինի Կանտեն։ Ես նրա մեծ երկրպագու եմ»,- Լինեկերի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։
Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք Ֆրանսիա – Խորվաթիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի