16:42 15 հուլիսի, 2018Աշխարհի առաջնության լավագույն խաղացողն ինձ համար Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն է, ասել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային հեռուստափորձագետ Գարի Լինեկերը։
«Կանտեի հետ Ֆրանսիայի հավաքականը կարծես 12 խաղացող ունենա խաղադաշտում։ Նա երկու լավ կիսապաշտպանի արժեք ունի։ Նա ամենուր է խաղադաշտում։ Ֆրանսիայի չեմպիոնության բանալիներից մեկը կլինի Կանտեն։ Ես նրա մեծ երկրպագու եմ»,- Լինեկերի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։
Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք Ֆրանսիա – Խորվաթիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.