22:52  ,  14 հուլիսի, 2018

Մոուրինյո. Մարտական ոգին կարող է օգնել Խորվաթիային եզրափակիչում

Մարտական ոգին կարող է օգնել Խորվաթիային եզրափակիչում, բայց ֆավորիտը Ֆրանսիան է, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով աշխարհի առաջնության եզրափակիչի Ֆրանսիա – Խորվաթիա հանդիպման մասին:

«Սովորաբար ասում են, որ աշխարհի առաջնության եզրափակիչում ֆավորիտ եւ հետնապահ չի լինում: Պետք է վաղվա դիմակայությանը մոտենալ հենց այդ դիրքերից: Խորվաթները հատկապես այդպես են մոտենալու եզրափակիչին: Խորվաթիան այժմ ունի ֆանտաստիկ սերունդ՝ Մոդրիչ, Մանջուկիչ, Պերիշիչ: Նրանք ունեն հաղթելու շանս: Եթե տեղափոխվի լրացուցիչ ժամանակ, խորվաթների շանսերը կնվազեն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն:

Հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կայանալիք Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ