17:14  ,  14 հուլիսի, 2018

ԱԱ-2018. Հայաստանի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Ռուսաստանի նախագահները՝ եզրափակիչին

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում հուլիսի 15-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Ռուսաստանի նախագահները, հաղորդում է kremlin.ru-ն: Վլադիմիր Պուտինը կմասնակցի նաեւ պարգեւատրության արարողությանը:

Եզրափակիչին ներկա կլինեն նաեւ Բելառուսի, Աբխազիայի Գաբոնի, Մոլդովայի Պաղեստինի, Սուդանի եւ Հարավային Օսիայի նախագահները, Հունգարիայի, Ղրղզստանի կառավարության ղեկավարները, Քաթարի էմիրը:

Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով