00:46  ,  13 հուլիսի, 2018

Պոլ Պոգբա․ Չեմ կարծում, որ ԱԱ-ի եզրափակիչում հաջողակ լինելը որոշիչ կլինի  

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ԱԱ-2018-ի եզրափակիչում կայանալիք Խորվաթիայի հետ հանդիպման մասին։

«Խորվաթիայի հավաքականը շատ բարդ հանդիպում անցկացրեց Անգլիայի հետ։ Նրանք պարտվում էին 0։1 հաշվով, սակայն կարողացան բեկել խաղի ընթացքը։ Խորվաթները 90 րոպե ավելի են խաղացել, քան մենք։ Կա 2 թիմ և 1 գավաթ։ Եզրափակիչում ամեն ինչ հնարավոր է։ Չեմ կարծում, որ հաջողակ լինելը որոշիչ կլինի։ Լավագույնը կդառնա ավելի վճռական թիմը»,- Պոգբայի խոսքն է  փոխանցում L`Equipe-ը։

ԱԱ-2018-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով