15:30  ,  12 հուլիսի, 2018

Լուկա Մոդրիչ․ Անգլիացի լրագրողներն ու հաղորդավարները պետք է ավելի համեստ լինեն եւ հարգեն մրցակիցներին

Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը քննադատել է բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք կիսաեզրափակիչի Խորվաթիա - Անգլիա հանդիպումից առաջ թերագնահատում էին խորվաթներին՝ դա փաստարկելով այն հանգամանքով, որ խորվաթները փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումների հաղթանակներ տարել էին լրացուցիչ ժամանակից հետո։

«Մենք մեկ անգամ եւս ցույց տվեցինք, որ չենք հոգնել։ Մենք գերիշխեցինք ֆիզիկապես եւ հոգեբանորեն։ Անգլիացի լրագրողներն ու հեռուստահաղորդավարները թերագնահատեցին Խորվաթիային։ Դա մեծ սխալ էր։  Նրանք պետք է ավելի համեստ լինեն եւ հարգեն մրցակիցներին։ Մենք կարդացինք նրանց ասածները եւ վճռեցինք ցույց տալ նրանց, թե ով է հոգնած»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ խորվաթները Անգլիայի հավաքականին հաղթեցին լրացուցիչ ժամանակում Մարիո Մանջուկիչի խփած գոլի շնորհիվ՝ 2։1։

Հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կայանալիք Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով