15:30 12 հուլիսի, 2018Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը քննադատել է բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք կիսաեզրափակիչի Խորվաթիա - Անգլիա հանդիպումից առաջ թերագնահատում էին խորվաթներին՝ դա փաստարկելով այն հանգամանքով, որ խորվաթները փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումների հաղթանակներ տարել էին լրացուցիչ ժամանակից հետո։
«Մենք մեկ անգամ եւս ցույց տվեցինք, որ չենք հոգնել։ Մենք գերիշխեցինք ֆիզիկապես եւ հոգեբանորեն։ Անգլիացի լրագրողներն ու հեռուստահաղորդավարները թերագնահատեցին Խորվաթիային։ Դա մեծ սխալ էր։ Նրանք պետք է ավելի համեստ լինեն եւ հարգեն մրցակիցներին։ Մենք կարդացինք նրանց ասածները եւ վճռեցինք ցույց տալ նրանց, թե ով է հոգնած»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ խորվաթները Անգլիայի հավաքականին հաղթեցին լրացուցիչ ժամանակում Մարիո Մանջուկիչի խփած գոլի շնորհիվ՝ 2։1։
Հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կայանալիք Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.