10:37  ,  12 հուլիսի, 2018

Մոուրինյո. Անարդար է, որ Ֆրանսիայի թիմը մեկ օր շատ է հանգստանալու եզրափակիչից առաջ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխարհի առաջնության ֆավորիտ է համարում Ֆրանսիայի հավաքականին:

«Կարծում եմ՝ հիմա ֆրանսիացի ֆուտբոլիստները հանգստանում են բարում կամ իրենց սենյակներում՝ տոնելով այն փաստը, որ Անգլիա - Խորվաթիա հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում: Ֆրանսիան լրացուցիչ հանգստյան օր ունի մինչեւ եզրափակիչ, ինչն անարդար է: Կիսաեզրափակիչի հանդիպումները պետք է տեղի ունենան նույն օրը: Եզրափակիչում թիմերը պետք է ունենան հավասար նախնական հնարավորություններ: Անհավանական է, թե ինչքան շատ են խորվաթները խաղացել են այս առաջնությունում: Եզրափակիչի ֆավորիտը Ֆրանսիան է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն:

Խորվաթիայի հավաքականը փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներում ունեցել է լրացուցիչ ժամանակ:

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով