19:11  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Յոթ կամերունցի օլիմպիականներ անհետացել են

Կամերունի օլիմպիական պատվիրակության յոթ մարզիկներ անհետացել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Կամերունցի մարզական պաշտոնյաները չգիտեն նրանց գտնվելու վայրը։

Հինգ բռնցքամարտիկներ, մեկական լողորդ եւ կին ֆուտբոլիստ առանց տեղյակ պահելու լքել են օլիմպիական ավանը եւ չեն վերադարձել, հաղորդում է BBC-ն։

Կա ենթադրություն, որ նրանք կհամալրեն անօրինական ներգաղթյալների շարքերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս