18:33  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանի մրցակիցը թուրք Իլդիմ Ջենկն է

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կգ քաշայինների մրցաշարում կպայքարի բրոնզե մեդալի համար:

1/8 եզրափակիչում 2012թ. Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակ էր տարել Իտալիայի ոստիկանության սպա Դաիգարո Տիմոնչինիի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել էր իրանցի Խասեմ Խոլամրեզա Ռեզայիին: Քանի որ իրանցի ըմբիշը եզրափակիչի ուղեգիր նվաճեց, 22-ամյա Ալեքսանյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: 

Նախնական գոտեմարտում Ալեքսանյանն ուժերը կչափի թուրք Իլդիմ Ջենկի հետ: Հաղթանակի դեպքում Արթուրը բրոնզե մեդալը կվիճարկի Կուբայի ներկայացուցիչ Էստրադա Ֆալկոն Յունիորի հետ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս