18:33 7 օգոստոսի, 2012Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կգ քաշայինների մրցաշարում կպայքարի բրոնզե մեդալի համար:
1/8 եզրափակիչում 2012թ. Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակ էր տարել Իտալիայի ոստիկանության սպա Դաիգարո Տիմոնչինիի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել էր իրանցի Խասեմ Խոլամրեզա Ռեզայիին: Քանի որ իրանցի ըմբիշը եզրափակիչի ուղեգիր նվաճեց, 22-ամյա Ալեքսանյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:
Նախնական գոտեմարտում Ալեքսանյանն ուժերը կչափի թուրք Իլդիմ Ջենկի հետ: Հաղթանակի դեպքում Արթուրը բրոնզե մեդալը կվիճարկի Կուբայի ներկայացուցիչ Էստրադա Ֆալկոն Յունիորի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.