23:35  ,  9 հուլիսի, 2018

Ուգո Լյորիսը՝ Բելգիայի հետ հանդիպման մասին  

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում կայանալիք Բելգիայի հետ հանդիպման մասին։

«Բելգիան և Ֆրանսիան հարևան երկրներ են։ Ես շատ ֆուտբոլիստների գիտեմ Բելգիայի հավաքականում։ Բելգիացիներ կան նաև «Տոտենհեմում»։ Վաղը լավ հանդիպում է լինելու։ Պետք է չխնայենք մեր ուժերը, որպեսզի հասնենք հաղթանակի։ Կարծում եմ, որ վաղը Անրիի (աշխատում է Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում) սիրտը բաժանվելու է 2 մասի։ Նա ֆրանսիացի մեծագույն խաղացողներից է։ Անրին շատ զգացմունքային է»,- Լյորիսի խոսքն է փոխանցում RT-ն։

Բելգիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով