22:35  ,  9 հուլիսի, 2018

Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչը կարող է աշխատել Արգենտինայի հավաքականում

Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանը կարող է նշանակվել Արգենտինայի հավաքականի մարզական տնօրեն, այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է կոլումբիացի լրագրող Ֆելիպե Էսպինալյան։

Ըստ լրագրողի՝ Պեկերմանն այժմ բանակցում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Խորխե Սամպաոլիին կարող է փոխարինել Ռիկարդո Գարեկան, որը գլխավորում է Պերուի հավաքականը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ում Արգենտինան 1/8 եզրափակիչում պարտվեց Ֆրանսիային, իսկ Կոլումբիան՝ Անգլիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով