18:24  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հովհաննես Վարդերեսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի 66 կգ քաշայինների մրցաշարում կպայքարի բրոնզե մեդալի համար:

1/32 եզրափակիչում Վարդերեսյանը պարտվել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յոնվուին, սակայն հարավկորեացին դուրս եկավ եզրափակիչ եւ հայ ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Նախնական գոտեմարտում Վարդերեսյանի մրցակիցը կլինի կուբացի Պեդրո Մուլենս Հերեյրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով