13:25  ,  9 հուլիսի, 2018

ԱԱ-2018. Խորվաթիայի հաղթանակից հետո այդ երկրի դեսպանը բազմոցը դուրս է նետել պատուհանից (տեսանյութ)

Հարավ-արեւելյան Ասիայի մի քանի երկրներում Խորվաթիայի դեսպան Կրեշո Գլավացը բուռն է արձագանքել աշխարհի առաջնությունում իր երկրի ազգային հավաքականի հաղթանակին ռուսների նկատմամբ եւ կիսաեզրափակիչ դուրս գալը:

Դեսպանը պատուհանից դուրս է նետել բազմոցն ու խաղաշապիկը: Տեսահոլովակը նա հրապարակել է Թվիթերում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Խորվաթիայի մրցակիցը կլինի Անգլիան: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով