Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը հիացած է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի խաղով:
«Ես մի անգամ զրուցել եմ նրա հետ հեռախոսով: Մբապեն իր մանկության տարիներին դիտել է՝ ինչպես եմ ես խաղում, հիմա ես եմ դիտում նրա խաղը: Ես շատ եմ հարգում Մբապեին այն բանի համար, որ նա անում է ֆուտբոլային խաղադաշտում 19 տարեկանում: Ժամանակակից ֆուտբոլի համար սովորական երեւույթ չէ:
Ապագայում նա անպայման պետք է ստանա «Ոսկե գնդակը», թեեւ ես կարծում եմ, որ նա արդեն արժանի է դրան»- Ազարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Բելգիայի եւ Ֆրանսիայի հավաքականները կհանդիպեն աշխարհի առաջնության կիաեզրափակիչում: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի