17:56  ,  7 օգոստոսի, 2012

Քրիստինեից այդքան ցածր արդյունք չէի սպասում. անձնական մարզիչ

Քրիստինե Հարությունյանի այսօրվա ցույց տված արդյունքն ինձ չի գոհացրել, շատ ցածր արդյունք էր,  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի նիզականետման հատվածում վերջին տեղը գրաված Քրիստինե Հարությունյանի անձնական մարզիչ Յաշա Եղիազարյանը:

«Ես Քրիստինեից նման ցածր արդյունք չէի սպասում: 47,65 մետրը շատ ցածր արդյունք է: Ես նրանից սպասում էի` 52-53 մետր արդյունք:
Թե ինչու է այսքան ցածր արդյունքով նա ելույթ ունեցել... Գուցե քամի է եղել, կամ առաջին անգամ օլիմպիական ասպարեզում հանդես գալը, լարվածությունը խանգարեց… Ես դեռ չեմ զրուցել Քրիստինեի հետ: Երբ լսեմ նրա պատճառաբանությունները, կհասկանամ ինչ է տեղի ունեցել»,- նշեց Յաշա Եղիազարյանը

Հիշեցնենք, որ այսօր, օգոստոսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Հարությունյանը  47,65 մետր արդյունքով ավարտեց ելույթը 30-րդ Օլիմպիական խաղերում։ Հայաստանի ներկայացուցիչը երեք փորձերից հաջող կատարեց միայն առաջինը՝ ցուցադրելով վերջին՝ 38-րդ արդյունքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով