17:56 7 օգոստոսի, 2012Քրիստինե Հարությունյանի այսօրվա ցույց տված արդյունքն ինձ չի գոհացրել, շատ ցածր արդյունք էր, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի նիզականետման հատվածում վերջին տեղը գրաված Քրիստինե Հարությունյանի անձնական մարզիչ Յաշա Եղիազարյանը:
«Ես Քրիստինեից նման ցածր արդյունք չէի սպասում: 47,65 մետրը շատ ցածր արդյունք է: Ես նրանից սպասում էի` 52-53 մետր արդյունք:
Թե ինչու է այսքան ցածր արդյունքով նա ելույթ ունեցել... Գուցե քամի է եղել, կամ առաջին անգամ օլիմպիական ասպարեզում հանդես գալը, լարվածությունը խանգարեց… Ես դեռ չեմ զրուցել Քրիստինեի հետ: Երբ լսեմ նրա պատճառաբանությունները, կհասկանամ ինչ է տեղի ունեցել»,- նշեց Յաշա Եղիազարյանը
Հիշեցնենք, որ այսօր, օգոստոսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Հարությունյանը 47,65 մետր արդյունքով ավարտեց ելույթը 30-րդ Օլիմպիական խաղերում։ Հայաստանի ներկայացուցիչը երեք փորձերից հաջող կատարեց միայն առաջինը՝ ցուցադրելով վերջին՝ 38-րդ արդյունքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.