Քրիստինե Հարությունյանի այսօրվա ցույց տված արդյունքն ինձ չի գոհացրել, շատ ցածր արդյունք էր, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի նիզականետման հատվածում վերջին տեղը գրաված Քրիստինե Հարությունյանի անձնական մարզիչ Յաշա Եղիազարյանը:
«Ես Քրիստինեից նման ցածր արդյունք չէի սպասում: 47,65 մետրը շատ ցածր արդյունք է: Ես նրանից սպասում էի` 52-53 մետր արդյունք:
Թե ինչու է այսքան ցածր արդյունքով նա ելույթ ունեցել... Գուցե քամի է եղել, կամ առաջին անգամ օլիմպիական ասպարեզում հանդես գալը, լարվածությունը խանգարեց… Ես դեռ չեմ զրուցել Քրիստինեի հետ: Երբ լսեմ նրա պատճառաբանությունները, կհասկանամ ինչ է տեղի ունեցել»,- նշեց Յաշա Եղիազարյանը
Հիշեցնենք, որ այսօր, օգոստոսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Հարությունյանը 47,65 մետր արդյունքով ավարտեց ելույթը 30-րդ Օլիմպիական խաղերում։ Հայաստանի ներկայացուցիչը երեք փորձերից հաջող կատարեց միայն առաջինը՝ ցուցադրելով վերջին՝ 38-րդ արդյունքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի