18:06  ,  8 հուլիսի, 2018

Խորվաթիայի նախագահը ֆուտբոլիստների հետ նշում է հաղթանակը ռուսների նկատմամբ

Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ Սոչիում նշել է հաղթանակը Ռուսաստանի հավաքականի նկատմամբ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում: Տեսանյութը նա հրապարել է ֆեյսբուքյան էջում:

1998թ. աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ Խորվաթիան կխաղա կիսաեզրափակիչում: 20 տարի առաջ խորվաթները բավարարվեցին բրոնզե մեդալկներով: Հուլիսի 11-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում խորվաթները եզրափակիչի ուղեգրի համար կմրցեն անգլիացիների հետ, որոնք 1990 թվականից հետո առաջին անգամ են հայտնվել կիսաեզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս