17:22  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը զրկվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կգ քաշայինների մրցաշարում ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Քառորդ եզրափակիչում 2012թ. Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվեց իրանցի Խասեմ Խոլամրեզա Ռեզայիին՝ 0:2, 0:1:

1/8 եզրափակիչում հայ ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել Իտալիայի ոստիկանության սպա Դաիգարո Տիմոնչինիի նկատմամբ:

Եթե իրանցին դուրս գա եզրափակիչ, 22-ամյա Ալեքսանյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով