17:22 7 օգոստոսի, 2012Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը զրկվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կգ քաշայինների մրցաշարում ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Քառորդ եզրափակիչում 2012թ. Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվեց իրանցի Խասեմ Խոլամրեզա Ռեզայիին՝ 0:2, 0:1:
1/8 եզրափակիչում հայ ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել Իտալիայի ոստիկանության սպա Դաիգարո Տիմոնչինիի նկատմամբ:
Եթե իրանցին դուրս գա եզրափակիչ, 22-ամյա Ալեքսանյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.