22:50  ,  6 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Բրազիլիա - Բելգիա․ Առաջին խաղակեսից հետո  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցում են Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները։ Կազանում առաջին խաղակեսից հետո Բելգիան հաղթում է 2։0 հաշվով։

Խաղում առաջինը գոլ խփելու հնարավորություն ունեին բրազիլացիները, երբ 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տիագո Սիլվայի հպման շնորհիվ գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։

Այդ դրվագից 5 րոպե անց Բելգիան առաջ անցավ հաշվի մեջ։ Անկյունայինից հետո սեփական դարպասը գրավեց Ֆերնանդինյոն։

31-րդ րոպեին արագ հակագրոհից հետո «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն հաշիվը դարձրեց 2։0։

Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում խաղալու է Ֆրանսիայի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Ուրուգվային։

ԱԱ-2018, քառորդ եզրափակիչ

Բրազիլիա - Բելգիա՝ 0։2

Ֆերնանդինյո, 13 (իգ), Կևին Դե Բրյունե, 31

Բրազիլիա․ Ալիսոն, Ֆագներ, Մարսելո, Սիլվա, Միրանդա, Ֆերնանդինյո, Պաուլինյո, Կոուտինյո, Վիլիան, Ժեզուս, Նեյմար։

Բելգիա․ Կուրտուա, Մենյե, Վերտոնգեն, Կոմպանի, Ալդերվեյրելդ, Շադլի, Վիտսել, Ֆելայինի, Դե Բրյունե, Ազար, Լուկակու։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով