Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում տեղի ունեցած Ուրուգվայի հետ խաղի մասին, որում ֆրանսիացիները հաղթեցին 2։0 հաշվով։
«Չեմ կարծում, որ մենք ինչ-որ խաղաոճ ունենք։ Մենք ունենք խաղացողներ, որոնք կարողանում են ճիշտ կարդալ իրադրությունները և դրանից ելնելով ճիշտ տեղաշարժեր են կատարում։
Դիեգո Գոդինը և Խոսե Խիմենեսը լավ խաղացին օդում, այդ պատճառով մենք փորձում էինք պայքարել հակախաղով։ Մեր բոլոր մտահղացումները իրականություն դարձան»,- Գրիզմանի խոսքն է փոխանցում Р-Спорт-ը։
Կիսաեզրափակիչում Դիդյե Դեշամի գլխավորած Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Բրազիլիա - Բելգիա հանդիպման հաղթողը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի