20:20  ,  6 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Ուրուգվայ - Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը  

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչի Ուրուգվայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում կայացած խաղում Ֆրանսիան հաղթեց 2։0 հաշվով։ Գրիզմանը դարձավ իր հավաքականի երկրորդ գոլի հեղինակը։

Ֆրանսիան կիսաեզրափակիչում կհանդիպի Բրազիլիա - Բելգիա զույգի հաղթողին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով