14:20  ,  6 հուլիսի, 2018

Լուկակու. Նեյմարը դերասան չէ

Բելգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն անդրադարձել է Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, որին հաճախ են մեղադրում ցուցադրաբար ընկնելու եւ դերասանություն անելու համար:

«Նեյմարը դերասան չէ: Պարզապես նրա դեմ չեն կարողանում խաղալ կանոնների սահմաններում, քանի որ նրա խաղը սովորական պատկերացումներից դուրս է: Կարծում եմ՝ Նեյմարը վաղը կլինի լավագույնը Բրազիլիայի հավաքականում: Ես երկրորդ անգամ կխաղամ նրա դեմ եւ հպարտ եմ այդ կապակցությամբ»,- Լուկակուի խոսքը մեջբերում է tass.ru-ն:

Աշխարհի առաջնությունում անցկացրած չորս հանդիպումներում Նեյմարը մոտ 15 րոպե պառկած է եղել խոտածածկին:

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Բրազիլիա - Բելգիա հանդիպումը տեղի կոււնենա հուլիսի 6-ին:

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով