ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության եզրափակիչին հրավիրել է Թաիլանդի 12 պատանի ֆուտբոլիստներին, որոնք անհետ կորել էին հունիսի 23-ին: Նրանք 10 օր ջրհեղեղեի հետեւանքով շրջափակված էին մնացել քարանձավում, ուր մտել էին մարզիչի հետ: 10 օրվա որոնողական աշխատանքները տվել էին արդյունք: Երեխաներին եւ մարզիչին ողջ էին գտել քարանձավում, սակայն նրա չափազանց հյուծված են:
«Մենք հույս ունենք, որ մեր աջակցությունը կօգնի նրանց անորոշության եւ կասկածների բարդ պահերին լինել ավելի խիզախ: Մենք հույս ունենք, որ նրանց առաջողջությունը թույլ կտա ճանապարհորդել: ՖԻՖԱ-ն ուրախ կլինի հրավիրել նրանց Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչին: Ես հույս ունեմ, որ նրանք կկարողանան միանալ մեզ եզրափակիչի ժամանակ»,- ասվում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի նամակում՝ Թաիլանդի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի