13:43  ,  5 հուլիսի, 2018

Դել Բոսկե․ Ռուսների հակաֆուտբոլն ավելի հաջողված էր, քան Իսպանիայի ֆուտբոլը

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ամփոփել է իսպանացիների մրցելույթը աշխարհի առաջնությունում։ Ֆերնանդո Իերոյի ղեկավարությամբ Իսպանիայի թիմը 1/8 եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է Ռուսաստանին։

«Իհարկե, Իսպանիայի մրցելույթն աշխարհի առաջնությունում չի կարելի համարել հաջողված, բայց այն այդքան վատը չէ, ինչքան մենք մտածում ենք։ Կային դրական պահեր եւ պետք է շատ խիստ լինել։ Իհարկե, արդյունքը հիասթափեցնող է, բայց Պորտուգալիայի հետ մենք հրաշալի էինք խաղում, իսկ Ռուսաստանի նկատմամբ գերիշխում էինք։ Չստացվեց գոլ խփել, քանի որ չկար հնարավորություն կոտրել ռուսների տոտալ պաշտպանությունը։ Հակաֆուտբոլն ավելի հաջողված եղավ, քան ֆուտբոլը, որը ցուցադրում էր Իսպանիան»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունից առաջ Դել Բոսկեն կանխատեսել է, որ աշխարհի չեմպիոն կդառնա Խորվաթիայի հավաքականը։ Քառորդ եզրափակիչում խորվաթների մրցակիցը կլինի Ռուսաստանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս