13:43 5 հուլիսի, 2018Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ամփոփել է իսպանացիների մրցելույթը աշխարհի առաջնությունում։ Ֆերնանդո Իերոյի ղեկավարությամբ Իսպանիայի թիմը 1/8 եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է Ռուսաստանին։
«Իհարկե, Իսպանիայի մրցելույթն աշխարհի առաջնությունում չի կարելի համարել հաջողված, բայց այն այդքան վատը չէ, ինչքան մենք մտածում ենք։ Կային դրական պահեր եւ պետք է շատ խիստ լինել։ Իհարկե, արդյունքը հիասթափեցնող է, բայց Պորտուգալիայի հետ մենք հրաշալի էինք խաղում, իսկ Ռուսաստանի նկատմամբ գերիշխում էինք։ Չստացվեց գոլ խփել, քանի որ չկար հնարավորություն կոտրել ռուսների տոտալ պաշտպանությունը։ Հակաֆուտբոլն ավելի հաջողված եղավ, քան ֆուտբոլը, որը ցուցադրում էր Իսպանիան»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունից առաջ Դել Բոսկեն կանխատեսել է, որ աշխարհի չեմպիոն կդառնա Խորվաթիայի հավաքականը։ Քառորդ եզրափակիչում խորվաթների մրցակիցը կլինի Ռուսաստանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.