16:19  ,  4 հուլիսի, 2018

Մարադոնա. Կոլումբիա - Անգլիա խաղում տեղի ունեցավ օրինակելի կողոպուտ

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան քննադատել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Կոլումբիա - Անգլիա հանդիպման ամերիկացի մրցավար Մարկ Գեյգերին:

«Երբ առաջին անգամ էի հանդիպում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, կարծում  էի, որ այս կազմակերպությունում ամեն ինչ կփոխվի: Բայց այս խաղում ես տեսա օրինակելի կողոպուտ: Այդ մրցավարը հնարավոր է շատ բան գիտի բեյսբոլի մասին, բայց նա ֆուտբոլից ոչինչ չի հասկանում: Նա իսկական գող է: Ես հպարտանում եմ Կոլումբիայի հավաքականով, որը մինչեւ վերջին վայրկյանը պայքարեց»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Կոլումբիա - Անգլիա հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով Անգլիան հաղթեց 4:3 հաշվով:

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս