01:12  ,  4 հուլիսի, 2018

ԱԱ-2018. Կոլումբիա - Անգլիա հանդիպման լավագույն խաղացողը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Կոլումբիա - Անգլիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել անգլիացիների հարձակվող Հարի Քեյնը, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: Լոնդոնի «Տոտենհեմի» խաղացողը հիմնական ժամանակում արդյունավետ իրացրեց 11 մետրանոց, նաեւ հաջողակ էր հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ:

Հիշեցնենք, որ հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով Անգլիան հաղթել է 4:3 հաշվով:

Հուլիսի 7-ին Սամարայում կայանալիք քառորդ եզրափակիչի խաղում Անգլիայի մրցակիցը կլինի Շվեդիան:  

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով