23:12  ,  3 հուլիսի, 2018

Լոնդոնի «Արսենալը» կպայքարի «Բարսելոնայի» կիսապաշտպանի համար

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշի ծառայություններով, հաղորդում է Sport.es-ը։

24-ամյա խաղացողի տրանսֆերի նախաձեռնությունը «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիինն է։

Գոմեշի տրանսֆերի համար առաջարկներ ունեն նաեւ անգլիական «Տոտենհեմն» ու «Վուլվերհեմփթոնը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ Գոմեշին վերադարձնելու ցանկություն ունի իսպանական «Վալենսիան»։ 2016 թվականին Գոմեշը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Վալենսիայից» 37 միլիոն եվրոյով։ Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» պատրաստ է Գոմեշի տրանսֆերը վաճառել 22 միլիոն եվրոյով։

2016-ին Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոն դարձած Գոմեշը չէր մասնակցում աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում