19:32  ,  3 հուլիսի, 2018

Յոահիմ Լյով․ Համապատասխան եզրահանգումներ կանենք  

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է առաջիկա ծրագրերի մասին։ Հիշեցնենք, ո Գերմանիայի ֆուտբոլային միությունը որոշել է չխզել պայմանագիրը ազգային թիմի գլխավոր մարզիչի հետ։

«Շնորհակալ եմ վստահության համար։ Շատ եմ մտածել, իմ հիասթափությունը մեծ է։ Հանդիպել եմ DFB ղեկավարների և ցանկանում եմ թիմում փոփոխություններ անել։ Համապատասխան եզրահանգումներ կանենք»,- Լյովի խոսքն է փոխանցում Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը։

Լյովը Գերմանիայի հավաքականը ղեկավարում է 2006 թվականից։ 2014-ին թիմը դարձավ աշխարհի չեմպիոն։

Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ գրավելով վերջին տեղը։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով