14:10  ,  3 հուլիսի, 2018

Մոսկվայի իշխանությունը դեմ չէ Չերչեսովի եւ Ակինֆեեւի արձանները տեղադրելուն

Մոնումենատալ արվեստի մոսկովյան հանձնաժողովի ղեկավար Իգոր Վոսկրեսենսկին մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի եւ դարպասապահ Իգոր Ակինֆեեւի արձանները Ռուսաստանի մայրաքաղաքում տեղադրելու հնարավորությունը։

«Մեր հաջորդ նիստը սեպտեմբերին է։ Եթե դիմումներ լինեն, մենք կքննարկենք։ Մոսկվայում ունենք Լեւ Յաշինի հուշարձան, բայց այն տեղադրվել է լեգենդար դարպասապահի մահից հետո։ Կյանքի օրոք որեւէ ֆուտբոլիստի արձան տեղադրելու փորձ չունենք»,- Իգոր Վոսկրեսենսկու խոսքը մեջբերում է sport-express-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում պայքարից դուրս է թողել Իսպանիայի թիմին հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Ակինֆեեւի երկու սեյվերի շնորհիվ՝ 4։3։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում ռուսները հուլիսի 7-ին կմրցեն խորվաթների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով