ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում Ռուսաստանից կրած պարտությունից հետ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։
«Իսպանիայի հավաքականում սա իմ վերջին հանդիպումն էր։ Հավաքականում իմ հիանալի կարիերան մոտեցավ ավարտին։ Հրաժեշտս այնպես չստացվեց, ինչպիսին ցանկանում էի, սակայն ֆուտբոլում նաև այսպես է լինում»,- Ինյեստայի խոսքն է փոխանցում championat.com-ը։
Ինյեստան Իսպանիայի հավաքականում էր խաղում 2006 թվականից։ Ազգային թիմի կազմում նա մեկ անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում և 2 անգամ՝ Եվրոպայի առաջնությունում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի