19:58  ,  1 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Իսպանիա - Ռուսաստան խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հանդիպում են Իսպանիայի և Ռուսաստանի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ավարտվել է հանդիպման հիմնական ժամանակը, թիմերը փոխանակվել են մեկական գոլով։

12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը։

41-րդ րոպեին պատասխան գոլը խփել է Արտյոմ Ձյուբան, նա անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը։

Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Խորվաթիա - Դանիա դիմակայության հաջողակին։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Իսպանիա - Ռուսաստան՝ 1։1

Սերգեյ Իգնաշևիչ, 12 (իգ) - Արտյոմ Ձյուբա, 41 (11մ)

Իսպանիա. Դե Խեա, Նաչո (Կարվախալ, 70), Պիկե, Ռամոս, Ալբա, Բուսկետս, Կոկե, Ասենսիո, Սիլվա (Ինյեստա, 67), Իսկո, Կոստա (Ասպաս, 80):

Ռուսաստան. Ակինֆեեւ, Ֆերնանդես, Իգնաշեւիչ, Կուտեպով, Կուդրյաշով, Ժիրկով (Գրանատ, 46), Զոբնին, Կուզյաեւ (Երոխին, 97), Գոլովին, Սամեդով (Չերիշև, 61), Ձյուբա (Ձյուբա, 65):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով