Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն խոսել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում կայանալիք Խորվաթիայի դեմ հանդիպման մասին։
«Մենք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք, որոնց օգնությամբ կարողացանք այսքան երկար ճանապարհ անցնել։
Խորվաթները զորեղ են, նրանց ֆուտբոլիստները միտված են մրցակցի դարպասին։ Վաղը մենք այլ ֆուտբոլ են խաղալու, պետք է ավելի շատ գրոհենք, քան մինչ այս էր։ Կարող ենք նաև լավ հակագրոհել։
Այս խաղում կհաղթի ավելի խելացի գործողը»,- Դանիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքն է փոխանցում tass-ը։
Խորվաթիա - Դանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում