11:58  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արման Երեմյանի առաջին մրցակիցն աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է

Լոնդոնի Օլիմպիական ավանում կայացել է թաեքվանդոյի մրցումների վիճակահանությունը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրաշակակիր Արման Երեմյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր (2007, 2009թթ.), կանադացի Սեբաստյան Միշոյի հետ: Հայ թաեքվանդոիստը հանդես է գալիս 80 կգ քաշային կարգում: Երեմյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին՝ Երեւանի ժամանակով 14:45-ին:

Հիշեցնենք, որ Արման Երեմյանն օլիմպիական ուղեգիր նվաճած Հայաստանի միակ թաեքվանդոիստն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով