11:58 7 օգոստոսի, 2012Լոնդոնի Օլիմպիական ավանում կայացել է թաեքվանդոյի մրցումների վիճակահանությունը:
Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրաշակակիր Արման Երեմյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր (2007, 2009թթ.), կանադացի Սեբաստյան Միշոյի հետ: Հայ թաեքվանդոիստը հանդես է գալիս 80 կգ քաշային կարգում: Երեմյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին՝ Երեւանի ժամանակով 14:45-ին:
Հիշեցնենք, որ Արման Երեմյանն օլիմպիական ուղեգիր նվաճած Հայաստանի միակ թաեքվանդոիստն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.